Ուրուշան անվան բացատրությունը

 

Ուրուշան անունը առաջացել է պարսկերեն rusan՝ լուսավոր, փայլուն բառից։

Այն երևում է նաև Առուշան ձևով։

Ր-ով սկսվող պարսկերեն, պահլավերեն բառերի սկզբից հայերը միշտ ավելացրել են որևէ ձայնավոր՝ րանգ-երանգ։

Սակայն բարբառները պահել են շատ բառերի իսկական արտասանությունը՝ ռեխ-երախ, ռանգ-երանգ։

Անցյալ դարում Ուրուշան անունը բավական տարածված էր, այժմ՝ հազվագյուտ։

Ունենք Ուրուշանյան, Առուշանյան ազգանունները։

1779

Այլ անուններ

Երվանդ

Երվանդ անվան բացատրությունը   Երվանդ անունը առաջացել է պահլավերեն arvand`արագ, սլացիկ և սանսկրիտ (հին հնդկերեն) arvant`քաջընթաց ձի բառերից։ Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսու...

Մարուքե

Մարուքե անվան բացատրությունը   Մարուքե անունը ասորական անուն է, որ գալիս է հնուց։ Հրաչյա Աճառյանը կասկածով կապում է ասորերեն merike՝ մաքուր բառի հետ։ Կրճատ կոչում են Մարուք։ Այստեղից է...

Նշանուհի

Նշանուհի անվան բացատրությունը   Նշանուհի անունը նորաստեղծ է, որը կազմված է ուհի ածանցով, հայերեն Նշան անունից՝ իբրև վերջինիս իգականը (ինչպես՝ Հայկուհի, Ազատուհի և այլն)։ Երևում է վեր...

Թուխծամ

Թուխծամ անվան բացատրությունը   Թուխծամ անունը առաջացել է հայերեն՝ թուխ և ծամ բառերից։ Նշանակում է սևահեր, թխամազ։ Այս անունը հանդիպում է միջին դարերից, նաև ժողովրդական երգերում։

Ղալամ

Ղալամ անվան բացատրությունը   Ղալամ անունը առաջացել է արաբական qalam բառից, որը նշանակում է «գրիչ»։ Իբրև անուն շատ տարածված էր վերջին դարերում։ Այսօր էլ հանդիպում ենք...

Վերջինները բլոգից