Ռեմ անվան բացատրությունը

 

Ռեմ անունը նորաստեղծ անուն է։

Կազմված է ռուսերեն революция բառի առաջին վանկից և мировая բառի առաջին տառից՝ վանկատառային հապավում։

Նշանակում է համաշխարհային հեղափոխություն։

Շատ տարածված էր այս անունը 1930-ական թվականներին։

Հանդիպում է մեծ մասամբ իկ փաղաքշական ածանցով՝ Ռեմիկ։

Այժմ էլ գործածական անուն է (ԶԱ-1933—1849, 1926—670)։

2233

Այլ անուններ

Թամար, Թամարա

Թամար, Թամարա անվան բացատրությունը   Թամար, Թամարա անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։ Նշանակում է «արմավ», «արմավենի» կամ «դառնություն» (ՀԲ-101,...

Ներսեհ

Ներսեհ անվան բացատրությունը   Ներսեհ անունը առաջացել է պահլավերեն Nerseh անունից։ Հայերի մեջ տարածված է եղել հնագույն ժամանակներից մինչև IX դարը։ Սրանից ունենք նաև բարդ անուններ՝ Միհրնե...

Էլպիս

Էլպիս անվան բացատրությունը   Էլպիս անունը առաջացել է հունարեն Elpis անունն է, որ նշանակում է «հույս»։ Հայերը «հույս» բառից ունեն միայն արական Հուսիկ անունը, մինչդեռ քրի...

Մարզպետունի

Մարզպետունի անվան բացատրությունը   Մարզպետունի անունը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի ազգանունն է։ Հանդիպում է նաև Մարզպետ ձևով։ Բավական տարածված անձնանուն է։ 

Բախշի

Բախշի անվան բացատրությունը   Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...

Վերջինները բլոգից