Ռաֆայել, Ռափայել
Ռաֆայել, Ռափայել անվան բացատրությունը
Ռաֆայել, Ռափայել անունը առաջացել է եբրայերեն Refael անունից։
Այն կազմված է rfa` բժշկել և el` աստված բառերից։
Նշանակում է բժշկություն Աստուծո։
Իբրև անձնանուն տարածվել է կրոնի ազդեցությամբ։
Գործածական է հայերի մեջ VII դարից։
Ավելի տարածված է այս անվան եվրոպական ձևը՝ Ռաֆայել։
Կա նաև Ռափ կրճատ ձևը, որից ստեղծվել է Ռափյան ազգանունը։
Կան Ռափայելյան, Ռաֆայելյան ազգանունները։
5060
Այլ անուններ
Մարլենա
Մարլենա անվան բացատրությունը Մարլենա անունը նորաստեղծ Մարլեն անվան իգականն է, որ տարածված է քսանական թվականների սերնդի մեջ, հանդիպում է նաև այսօր զագսի ծննդյան մատյաններում (տես՝ Մառլեն...
Հեթում
Հեթում անվան բացատրությունը Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։
Իսահակ
Իսահակ անվան բացատրությունը Իսահակ անունը առաջացել է եբրայերեն Isekhaq անունից։ Այն եկել է Աստվածաշնչից։ Նշանակում է ծաղր կամ խնդություն (ՀԲ—107)։ Այժմ էլ շատ տարածված անուն է։...
Արտակ
Արտակ անվան բացատրությունը Արտակ անունը առաջացել է պահլերեն artak՝ «սրընթաց» բառից։ Մեկնաբանվում է նաև «սրընթաց», «ճարպիկ»։ Գործածվել է հնում։...
Մեդեա
Մեդեա անվան բացատրությունը Մեդեա անունը եկել է վերջին դարերում՝ գեղարվեստական գրականության միջոցով: Այժմ էլ գործածական անուն է: