Փարսադան անվան բացատրությունը

 

Փարսադան անունը կազմված է պարսկերենի ձևով՝ farsi ֆարսերեն և dan բառերից։

Նշանակում է ֆարսերեն իմացող, ֆարսերեն խոսող, ֆարսագետ։

Սա եղել է հասարակ անուն՝ ֆարսերենի թարգմանիչ իմաստով, հետագայում դարձել է անձնանուն։

Պարսկաստանում այս անունը չի օգտագործվել։

Ֆ>Փ հնչունափոխությունը (ֆարս >փարս) ապացույց է, որ այս անունը եկել է վրացերենից։

Այժմ էլ վրացիների մեջ գործածական անուն է։

Կա Փարսադանյան ազգանունը։

2173

Այլ անուններ

Տիրազդ

Տիրազդ անվան բացատրությունը   Տիրազդ անունը առաջացել է հայերեն տեր՝ տէր և ազդ՝ ազդվել բառերից։ Նշանակում է տիրոջից ազդված կամ տիրոջից ներշնչված։ Այժմ հազվագյուտ անուն է։ Հանդիպում ենք...

Վասպուր

Վասպուր անվան բացատրությունը   Վասպուր անունը առաջացել է հայոց Վասպուրական գավառի՝ Վան անունից։ Այն վերջերս հաճախ է հանդիպում իբրև անձնանուն։ Կա նաև սրա Վասպուրիկ ձևը։

Տիմոֆեյ

Տիմոֆեյ անվան բացատրությունը   Տիմոֆեյ անունը եկել է ռուսերեն Тимофей անունից։ Այն նույն Տիմոթեոսն է։ Հայերի մեջ գործածական է քսանական թվականներից (ԶԱ-1927-466)։

Շուշանիկ

Շուշանիկ անվան բացատրությունը   Շուշանիկ անունը առաջացել է շուշան ծաղկի անունից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հայոց հնագույն անուններից է։ Այժմ էլ գործածական է և շատ տարածված։ Ակնարկում է անո...

Հույս

Հույս անվան բացատրությունը   Հույս անունը առաջացել է հույս, յոյս բառից։ Այն գործածվում է որպես անուն։ Վերցված է մեր հույս բառից՝ ընտանիքի, օջախի հույսը՝ իմաստով։ Ըստ Չամչյանի, այս անո...

Վերջինները բլոգից