Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը

 

Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։

Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։

Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։

Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։

Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։

Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։

Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։

Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։

Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։

 

11199

Այլ անուններ

Բագրատ

Բագրատ անվան բացատրությունը   Բագրատ անունը առաջացել է պարսկերեն baga «աստված» և bata  «տուրք», «պարգև» բառերից։ Նշանակում է «աստծու պարգևած...

Տատիկ

Տատիկ անվան բացատրությունը   Տատիկ անունը առաջացել է հայերեն տատ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Գործածական էր անցյալ դարում։ Այժմ քիչ ենք հանդիպում։

Պլատոն

Պլատոն անվան բացատրությունը   Պլատոն անունը առաջացել է հունարեն Platon մականունից։ Այն ծագել է platus՝ լայնարձակ բառից։ Հռչակավոր հույն փիլիսոփայի մականունն է, իսկական անունը՝ Արիստոկլե...

Արև

Արև անվան բացատրությունը   Արև անունը առաջացել է հայերեն արև (արեգակ) բառից, որ դարձել է անձնանուն թե՛ արական և թե՛ իգական սեռերի համար։ Սրանից էլ առաջացել է Արևյան ազգանունը։ Օգտագործվո...

Տիգրանուհի

Տիգրանուհի անվան բացատրությունը   Տիգրանուհի անունը առաջացել է Տիգրան անձնանունից՝ ուհի ածանցով։ Հայոց հնագույն անուններից է, որ մինչև այսօր էլ գործածական է։ Սրա փաղաքշականն է Տիգուշ։

Վերջինները բլոգից