Գադ
Գադ անվան բացատրությունը
Գադ անունը առաջացել է եբրայերեն Gad անձնանունից, որ նշանակում է «երջանկություն», «բախտ»։
Տարածված անուն է եղել V-VI դարերում, այժմ մոռացվել է։
Սրանից ունենք Գադիշո անունը, որ ստուգաբանվում է իբրև «Հիսուսի բախտ»։
Սա հնագույն փոխառություններից է, որ անցել է եբրայերեն կենդանի լեզվից։
Վերջերս Գադիշո անունը վերակենդանացավ շնորհիվ Դ․Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի։
3602
Այլ անուններ
Ոսկան
Ոսկան անվան բացատրությունը Ոսկան անունը առաջացել է հայերեն ոսկի բառից։ Այժմ էլ գործածական անուն է։ Անցյալում շատ տարածված անուն էր Թիֆլիսում՝ Օսկան ձևով։ Ունենք Ոսկանյան ազգանունը։
Աբեթ
Աբեթ անվան բացատրությունը տես Հաբեթ
Արուսյակ
Արուսյակ անվան բացատրությունը Արուսյակ անունը հայերեն Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է Վեներան (լատիներեն Venus): Հայերենի մեջ այս անունը գործածական է IX դարից արաբ...
Արծրունի
Արծրունի անվան նշանակությունը Արծրունի անունը հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել են գործածել անցյալ դարի 90-ական թվականներին։ Տարածված է նաև Արծրուն ձևով։
Սերգեյ
Սերգեյ անվան բացատրությունը Սերգեյ անունը առաջացել է ռուսերեն Сергей անունից։ Այն ծագում է լատիներեն Sergius անունից՝ բարձր, արժանավոր, հարգելի իմաստով։ Վերջին ծամանակներս բավականին տա...