Բարխուդար
Բարխուդար անվան բացատրությունը
Բարխուդար անունը պարսկերեն Barkhudar անունն է։
Նշանակում է «բախտավոր»։
Հայերի մեջ գործածական է XV դարից։
Անցած դարում չափազանց տարածված անուն էր, այժմ հազվադեպ է հանդիպում։
Սրանից մնացել է Բարխուդարյան ազգանունը։
Կրճատ ձևն է Բարխո, որից էլ առաջացել է Բարխոյան ազգանունը։
3217
Այլ անուններ
Սիցիլիա
Սիցիլիա անվան բացատրությունը Սիցիլիա անունը իտալական կղզիներից մեկի անունն է։ Վերջերս հանդիպում է իբրև իգական անձնանուն։
Ընձակ, Ընծակ
Ընձակ, Ընծակ անվան բացատրությունը Ընձակ, Ընծակ անունը առաջացել է հայերեն ինձ կամ ինծ կենդանու՝ վագրի ցեղակից, ռուսերեն барс անունից։ Նշանակում է փոքր ինձ, վագրիկ։ Հայերի մեջ բավա...
Վարազ
Վարազ անվան բացատրությունը Վարազ անունը առաջացել է պարսկերեն Varaz անունից։ Նշանակում է վայրի խոզ։ Այս անունը հնում տվել են իբրև հուժկու, զորեղ, հզոր։ Ուստի կցվել է մի շարք հատուկ ան...
Իսպիրիդոն
Իսպիրիդոն անվան բացատրությունը Իսպիրիդոն անունը հունական Spiridon անվան աղավաղված ձևն է։ Հանդիպում ենք նաև կրճատ՝ Իսպիր գրությամբ։ Նշանակում է թանկագին, սիրելի (լատիներեն sp...
Շահբազ
Շահբազ անվան բացատրությունը Շահբազ անունը առաջացել է պարսկերեն Sahbaz անունից։ Այն կազմված է sah՝ արքա և baz՝ բազե թռչունի անունից։ Նշանակում է արքայաբազե։ Ունենք Շահբազյան ազգանունը...