Բարդուղիմէոս
Բարդուղիմէոս անվան բացատրությունը
Բարդուղիմէոս անունը եբրայերեն անուն է, որ ստուգաբանվում է իբրև «ջուր կշռողի որդի» կամ «Թոլոմեի որդի»։
Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeus (ֆրանսերեն Barthelemy, ռուսերեն Варфоломей):
Կրճատ կոչում են Բարթուղ, Բարթիկ։
Սակայն բոլոր դեպքերում պետք է գրել թ-ով՝ Բարթուղիմեոս։
Այժմ էլ կենդանի անուն է։
1967
Այլ անուններ
Մելքոն
Մելքոն անվան բացատրությունը Մելքոն անունը առաջացել է եբրայերեն melek՝ արքա և or՝ լույս բառերից։ Այստեղ ձայնորդ Ր-ն փոխվել է ձայնորդ Ն-ի և դարձել Մելքոն (Մելքոր)։ Այժմ տարածված է Մելք...
Նավասարդ
Նավասարդ անվան բացատրությունը Նավասարդ նշանակում է «նոր տարի»։ Առաջացել է հայոց նավասարդ ամսվա անունից։ Հիշատակվում է տակավին հնագույն առասպելներում։ Գործածական է նաև...
Ենոք, Ենովք
Ենոք, Ենովք անվան բացատրությունը Ենոք, Ենովք անունը առաջացել է եբրայերեն Xanokh անունից։ Թարգմանաբար նշանակում է նվիրյալ։ Հին ձևը՝ Ենովք այլևս գործածական չէ։ Այժմ տարածված է Ենոք ձևո...
Շահաբ, Շահապ
Շահաբ, Շահապ անվան բացատրությունը Շահաբ, Շահապ անունը առաջացել է արաբերեն Sahab անձնանունից։ Այն նշանակում է ասուպ։ Գործածվել է IX-XV դարերում։ Սրանից մնացել է Շահապունի ազգանունը։
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի: