Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը
Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:
Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:
Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):
Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):
Այժմ բավական տարածված անուն է:

4365
Այլ անուններ
Մելանյա
Մելանյա անվան բացատրությունը Մելանյա անունը առաջացել է ռուսերեն Mелания անունից։ Հունական melas բառից է։ Այն ծագում և նշանակում է «թուխ», «թխադեմ» (այստեղի...
Երնջիկ
Երնջիկ անվան բացատրությունը Երնջիկ անունը առաջացել է հայերեն երինջ բառից՝ «մատաղհաս», «կենսաբույր», «շարժուն» իմաստով, ինչպես՝ Այծիկ, Այծեմնիկ, Կաքավի...
Շահխաթուն
Շահխաթուն անվան բացատրությունը Շահխաթուն անունը առաջացել է պարսկերեն sah «արքա», «թագավոր» և khatun «տիկին» բառերից։ Նշանակում է «թագուհի...
Զորայր
Զորայր անվան բացատրությունը Զորայր անունը առաջացել է հայերեն զորայր բարդ բառից։ Այն նշանակում է զորավոր տղամարդ (զօր+այր)։ Մեծ մասամբ տարածված է սփյուռքահայության մեջ։ Սրա փաղաքշական...
Ջեմս
Ջեմս անվան բացատրությունը Ջեմս անունը եվրոպական անուն է։ Հայերի մեջ մուտք է գործել վերջերս՝ գեղարվեստական գրականության միջոցով։ Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ իկ ածանցով Ջեմսիկ։ Այն հանդե...