Աբիմելիք
Աբիմելիք անվան բացատրությունը
Աբիմելիք առաջացել է եբրաերեն abi «հայր» և melek «արքա» բառերից․ նշանակում է «արքայահայր»։
Ասորերեն ձևն է Աբիմելքի (abimilki): Հնում բավական տարածված էր հայերի մեջ։
Այժմ հազվագյուտ անուն է։
2430
Այլ անուններ
Վիրապ
Վիրապ անվան բացատրությունը Վիրապ անունը առաջացել է հայոց Խոր Վիրապի վանքի անունից։ Գալիս է XV դարից։ Այժմ գրեթե մոռացվում է։ Սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը։
Ժան
Ժան անվան բացատրությունը Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։
Արևշատ
Արևշատ անվան բացատրությունը Արևշատ անունը նորահնար անուն է՝ կազմված արև (այստեղ «կյանք» իմաստով) և շատ բառերից։ Նշանակում է «երկարակյաց», «երկարատև»։ Կա...
Հերիքնազ
Հերիքնազ անվան բացատրությունը Հերիքնազ անունը առաջացել է հայերեն հերիք և նազ բառերից։ Նշանակում է «հերիք է նազ անես»։ Գործածական է XVII դարից։ Այժմ էլ տարածված անուն...
Գոհար
Գոհար անվան բացատրությունը Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։ Իբրև անձնանուն գործածական է XII...