Ասպրամ
Ասպրամ անվան բացատրությունը
Ասպրամը պարսկական անուն է, սակայն չենք հանդիպում ոչ Հյուբշմանի «Arm. Grammatik» և ոչ էլ Յուստիի «Jranisches Namenbuch» գրքերում:
Ձևով նման է պարսկերեն asprahm-ին, այսինքն կազմված է պարսկերեն asp «ձի» և rahm «գութ» բառերից:
Ասպրամ նշանակում է «ձիու նկատմամբ գթառատ», «ձի խնամող», «ձիասեր» (ինչպես հունարեն Filippos «ձիասեր անունը»):
Այս անունը հնում հայերը չեն ունեցել։
Տարածվել է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի ազդեցությամբ:
Այժմ էլ կարող ենք հանդիպել այս անունը:
9886
Այլ անուններ
Նադեժդա
Նադեժդա անվան բացատրությունը Նադեժդա անունը առաջացել է ռուսերեն Надежда անունից։ Նշանակում է «հույս»։ Համապատասխանում է հունարեն Elpis անվան, որ հայերի մեջ ևս գործական է։...
Նազ
Նազ անվան բացատրությունը Նազ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ վաղուց մտել է հայոց բառապաշարի մեջ «նազանք», «նազ անել» և այլ ձևերով։ Այս անունն հայ...
Արամ
Արամ անվան բացատրությունը Արամ անունը ըստ Մ․Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է։ ՀԲ մեկնում է իբրև «վսեմություն» կամ «բարձրություն»։ Մատենադարանի N ձեռագրո...
Օվսաննա, Ովսաննա
Օվսաննա անվան նշանակությունը Օվսաննա անունը եբրայերեն Hosea (Օվսե, Ովսէ) անվան իգականն է, որ նշանակում է «օրհներգություն»։ Հայերի մեջ տարածվել է «Աստվածաշնչից»։ ...
Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։ Հանդիպում ենք անցյալ դարից միայն։ Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։ Սակայն...