Հակոբ Ասլանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։

1974-1976 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել խորհրդային բանակում։

Պարգևներ և մրցանակներ.

  • «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» մրցանակ (1997 թվական)
  • «2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշան (2019 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» շքանշան (2007)
  • «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան (2016)
  • «Մայրական երախտագիտություն» (2007)
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2016)
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ (2013)
  • «Զինվոր հայրենյաց» մեդալ (2013)
  • «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012)

Hakob-Aslanyan.jpg

Հակոբ Ասլանյանը սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որի պատմություն-իրավունք ֆակուլտետն ավարտել է 1988 թվականին։

1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։ 1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։

1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։ 1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։

 

2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։ 2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։ 2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։

Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից