Գարեգին անվան բացատրությունը

 

Գարեգին անունը հայերի մեջ գործածական է եղել տակավին IV-V դարերում։

Հետո առժամանակ մոռացվել է։

Միայն վերջին դարերում վերստին սկսեց գործածվել իբրև արական անուն։

Քանի որ այս անունը փոխառություն չէ և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ։

ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ։

Կրճատ կոճում են Գարեն, Գարիկ, Գարո։

Կա նաև Գարեգինյան ազգանունը։

Որոշ բարբառներում հնչում է Գարագին։

4469

Այլ անուններ

Լուկաշ

Լուկաշ անվան բացատրությունը   Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։...

Էլլադա

Էլլադա անվան բացատրությունը   Էլլադա անունը առաջացել է հուներեն hellas բառի սեռական՝ helladas հոլովաձևից, որոց նաև այժմ կոչվում է Հունաստանը (1833 թվականից Հունաստանի պետության պաշտոն...

Փառանուշ

Փառանուշ անվան բացատրությունը   Փառանուշ անունը առաջացել է հայերեն փառ(ք) բառից՝ անուշ վերջածանցով՝ ինչպես Հրանուշ, Փայլանուշ անունները։ Ստեղծվել է վերջերս և սակավ գործածական անուն է։ &n...

Արագեղեցիկ

Արագեղեցիկ անվան բացատրությունը   Արագեղեցիկ անունը այսպիսի բարդ ձևով՝ որպես անձնանուն՝ հնում չի գործածվել։ Մ. Խորենացու պատմության մեջ դիցաբանական հերոսի՝ Արայի անվան հետ գործածված է գեղ...

Երջանիկ

Երջանիկ անվան բացատրությունը   Երջանիկ անունը առաջացել է հայերեն երջանիկ բառից, որ գործածվում է «հաջողակ», «անհոգ», «բախտավոր» իմաստով։ Այս անունը կրո...

Վերջինները բլոգից