Շամիրամ
Շամիրամ անվան բացատրությունը
Շամիրամ անունը առաջացել է Ասորեստանի առասպելական թագուհու (Semiram, Semiramoth) անունից, որին նույնացնում են Միջագետքի Իշտար ասվածուհու հետ։
Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված։
Ըստ ավանդության՝ նա եղել է խելացի և հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ։
Շամիրամն իր գեղեցկությամբ հմայել է բոլորին, ուստի նրան կոչել են կախարդ։
Շամիրամի անունը կապված է մեր Արայի հետ(տես Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», գիրք Ա, Ժե-իա)։
3892
Այլ անուններ
Շողեր
Շողեր անվան բացատրությունը Շողեր անունը առաջացել է հայերեն շող բառի հոգնակի ձևից՝ «շողշողուն», «լուսափայլ» իմաստով։ Մեծ մասամբ տարածված է Արարատյան դաշտի գյուղեր...
Աննա
Աննա անվան բացատրությունը Աննա անունը առաջացել է եբրայերեն Khanna անունից, որ նշանակում է «շնորհալի», «ողորմած» կամ «պարգևատու», «ողորմասիրտ&ra...
Գնել
Գնել անվան նշանակությունը Գնել անունը հայկական հնագույն անձնանուններից, որ հիշատակված է մատենագրության մեջ՝ Խորենացի, Փավստոս։
Բոգդան, Բողդան
Բոգդան, Բողդան անվան բացատրությունը Բոգդան, Բողդան անունը առաջացել է ռուսերեն Богдан անունից։ Նշանակում է աստվածատուր։ Ստեղծվել է հունարեն Theodoros, Dorotheos անունների նմանությամբ։...
Ղարիբ
Ղարիբ անվան բացատրությունը Ղարիբ անունը առաջացել է արաբերեն garib բառից։ Նշանակում է պանդուխտ, օտարական, վտարանդի։ Շատ տարածված է Ղարիբյան ազգանունը։