Սոնա անվան բացատրությունը

 

Սոնա անունը հայ ժողովրդական բարբառներում նշանակում է «բարձրահասակ», «նրբիրան»։ 

Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում «Սոնա յար, Սոնա սիրուն» արտահայտությունը։

Իբրև անձնանուն շատ տարածված է հայերի մեջ։ 

Կովկասում տարածվել է ռուսերեն Соня անունից։ 

Իսկ Соня անունը Софья անվան փաղաքշական ձևն է, որը հաճախ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն։

 

 

19638

Այլ անուններ

Ռուդոլֆ

Ռուդոլֆ անվան բացատրությունը   Ռուդոլֆ անունը առաջացել է գերմաներեն rot՝ կարմիր և wolf՝ գայլ բառերից։ Նշանակում է կարիր գայլ։ Եկել է գրականության միջոցով։ Այժմ էլ գործածական անուն է։

Բորիս

Բորիս անվան բացատրությունը   Բորիս անունը ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է։ Տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրույն անձնանուն։ Նշանակում է փառքի համար կռվող։ Սրա փաղաքշականն է՝ Բորյա։

Մագթաղ

Մագթաղ անվան բացատրությունը   Մագթաղ անունը Մագդաղինե անվան կրճատ ձևն է, որ իբր ինքնուրույն անուն տարածված էր անցյալում, այժմ քիչ գործածական է:  Ստուգաբանվում է որպես «մեծությո...

Զարմանազան

Զարմանազան անվան բացատրությունը   Զարմանազան անունը առաջացել է հայերեն զարման(ք) բառից և ազան ձևից, որ ազգ բառի սեռական հոլովաձևն է։ Նշանակում է «զարմանալի տեսակ», «հազվ...

Մաղաքիա

Մաղաքիա անվան բացատրությունը   Մաղաքիա անունը առաջացել է եբրայերեն Malaki անունից։ Հայերենում Լ>Ղ հնչյունափոխությամբ դարձել է Մաղաքիա, ավելի շուտ՝ Մաղաք։ Այն եբրայերեն malak բառն է և...

Վերջինները բլոգից