Արեգ անվան բացատրությունը

 

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։ 

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

Արեգ անվան բացատրությունը

19342

Այլ անուններ

Ջալալ

Ջալալ անվան բացատրությունը   Ջալալ անունը առաջացել է արաբերեն Jalal անունից։ Այն նշանակում է մեծություն, վեհություն, փառք։ Հայերի մեջ գործածական անուն է XIII դարից։ Այժմ հազվադեպ ենք հա...

Թաթիկ

Թաթիկ անվան բացատրությունը   Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։

Նորա

Նորա անվան բացատրությունը   Նորա անունը առաջացել է եվրոպական  Nora անունից։ Այն եկել է գրականության միջոցով (Հ․Իբսենի համանուն դրամայից)։ Այժմ բավական տարածված անուն է։...

Շադին

Շադին անվան բացատրությունը   Շադին անունը առաջացել է արաբերեն Sams-ad-din բառից։ Այն նշանակում է հավատի արևը։ Գործածավել է նաև իբրև Շամսադին, ապա առնմանության օրենքով ս բաղաձայնը դարձել...

Ջումշուդ

Ջումշուդ անվան բացատրությունը   Ջումշուդ անունը պարսկերեն Jamsid անունն է։ Այն կազմված է հին իրանական դիցաբանական թագավոր Ջամի անունից։ Նշանակում է փայլուն ջամ, շլացուցիչ ջամ։ Կովկասում...

Վերջինները բլոգից