Անահիտ անվան նշանակությունը

 

Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։ 

Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։  

Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։ 

Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։ 

Այժմ տարածված անուն է։ 

Անահիտ անվան նշանակությունը, Anahit

28469

Այլ անուններ

Շարմաղ

Շարմաղ անվան բացատրությունը   Շարմաղ անունը առաջացել է հայերեն շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն՝ դեմքի և մաշկի։ Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում «շարմաղ աղջիկ&ra...

Զարմուհի

Զարմուհի անվան բացատրությունը   Զարմուհի անունը առաջացել է հայերեն զարմ բառից և ուհի ածանցից։ Նշանակում է ցեղ, տոհմ, սերունդ՝ ազնվազարմ իմաստով։ Տարածված է սփյուռքահայերի մեջ։

Կիմ

Կիմ անվան բացատրությունը   Կիմ անունը եկել է ռուսական Ким անունից։ Այն առաջացել է մեր դարի քսանական թվականներին և տարածվել ՍՍՀՄ շատ ժողովուրդների մեջ։ Նշանակում է Коммунистический интер...

Աղաբեգ, Աղաբեկ

Աղաբեգ, Աղաբեկ անվան նշանակությունը Աղաբեգ, Աղաբեկ անունը առաջացել է պարսկերեն aga՝ տեր, իշխան և թուրքերեն beg կամ bey, որ զինվորական տիտղոս է թուրքերի մոտ։ Նշանակում է հրամանատար, մա...

Ադելաիդա

Ադելաիդա անվան բացատրությունը   Ադելաիդա անունը տարածվել է եվրոպական գրականության միջոցով։ Հայերի մեջ բավական տարածված անուն է։

Վերջինները բլոգից