Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը
Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:
Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:
Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):
Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):
Այժմ բավական տարածված անուն է:

4339
Այլ անուններ
Մարզպետունի
Մարզպետունի անվան բացատրությունը Մարզպետունի անունը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի ազգանունն է։ Հանդիպում է նաև Մարզպետ ձևով։ Բավական տարածված անձնանուն է։
Ձոնիկ
Ձոնիկ անվան բացատրությունը Ձոնիկ անունը առաջացել է հայերեն ձոն՝ նվեր բառից։ Այժմ բավական տարածված անուն է։
Մարջան
Մարջան անվան բացատրությունը Մարջան անունը առաջացել է արաբերեն marjan բառից: Հայերի մեջ ևս մարջանը գործածական է՝ իբրև զարդահուլունք: Տարածված է նաև որպս անձնանուն, որի...
Դմիտրի
Դմիտրի անվան բացատրությունը Դմիտրի անունը առաջացել է ռուսերեն Дмитрий անունից։ Փաղաքշականն է Դիմիկ։
Ենոք, Ենովք
Ենոք, Ենովք անվան բացատրությունը Ենոք, Ենովք անունը առաջացել է եբրայերեն Xanokh անունից։ Թարգմանաբար նշանակում է նվիրյալ։ Հին ձևը՝ Ենովք այլևս գործածական չէ։ Այժմ տարածված է Ենոք ձևո...