Գոհար
Գոհար անվան բացատրությունը
Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։
Իբրև անձնանուն գործածական է XII դարից։
Փոխառություն է պարսկերեն guhar բառից։
Ժողովրդի մեջ մինչ այսօր կարող ենք հանդիպել Գոհար անվան Գովհար, Գուհար ձևերը։
Փաղաքշական ձևն է Գոհարիկ, Գոգա։
Գոհարիկ փաղաքշական ձևը հանդես է գալիս նաև որպես անկախ անուն։
Վերջերս հանդիպում ենք Գոհարինե՝ ինե իգական ածանցով հնարած անվանը, որը միանգամայն ավելորդ է, քանզի Գոհար անունը միայն իգական է եղել։

18667
Այլ անուններ
Վաղինակ
Վաղինակ անվան բացատրությունը Վաղինակ անունը հիշատակվում է չորրորդ դարից (Բուզ.)։ Այժմ էլ գործածական անուն է։
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի:
Ալթուն
Ալթուն անվան նշանակությունը Ալթուն անունը առաջացել է թուրքերեն altun «ոսկի» բառից. համապատասխանում է հայերեն Ոսկի անձնանվանը (իգական): Սրանից մնացել է Ալթունյան ազգանո...
Վահան
Վահան անվան բացատրությունը Վահան անունը Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը՝ գ բաղաձայնի կորուստով։ Իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah՝ արև, հուր նշանակող...
Հրեղեն
Հրեղեն անվան բացատրությունը Հրեղեն անունը առաջացել է հայերեն հրեղեն ածականից։ Ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը։ Հանդիպում ենք վերջերս։