Վահան
Վահան անվան բացատրությունը
Վահան անունը Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը՝ գ բաղաձայնի կորուստով։
Իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah՝ արև, հուր նշանակող մասնիկ ունեցող պարսից անուններից։
Նա համարել է հայերեն անուն՝ հայկական վահան գոյականից, որ նշանակում է «սրից պաշտպանող մետաղյա հարմարանք», «պաշտպան» (ռուսերեն щит)։ Տես «Armen. Gramm».-509։
Այժմ բավական տարածված անուն է հայերի մեջ։
Ունենք նաև Վահանյան ազգանունը և Վահանիկ փաղաքշական անունը։
6667
Այլ անուններ
Գորկի
Գորկի անվան բացատրությունը Գորկի անունը ռուս մեծանուն գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովի գրական մականունն է (Մաքսիմ Գորկի, 1868-1936)։ Իբրև անձնանուն երևում է մեր մեջ 1930-ական թվականների...
Եղիա
Եղիա անվան բացատրությունը Եղիա անունը առաջացել է եբրայերեն Eliyya անունից։ Հայերի մեջ գործածվող հնագույն անուններից է։ Հանդիպում է նաև Իլյա՝ ռուսերեն Илья ձևով։
Բահրի
Բահրի անվան բացատրությունը Բահրի անունը առաջացել է bahri բառից։ Նշանակում է «ծովային» (bahr - ծով)։ Հետագայում այս անունը փոխարինեց հայերեն Ծովիկ անունը, և Բահրի...
Թերեզա
Թերեզա անվան բացատրությունը Թերեզա անունը առաջացել է հունարեն teresis բառից։ Այն նշանակում է «պահպանություն», «պաշտպանություն»։ Եկել է Եվրոպական գրականության ազ...
Շաղոսկի
Շաղոսկի անվան բացատրությունը Շաղոսկի անունը առաջացել է հայերեն շաղ և ոսկի բառերից։ Նշանակում է «ոսկեհեր», «մազերի վրա ոսկի շաղ տված»։ Գործածական է եղել հ...