Ռեհան
Ռեհան անվան բացատրությունը
Ռեհան անունը առաջացել է արաբերեն raihan բույսի անունից։
Իբրև իգական անուն գործածական է մեզ մոտ XVII դարից՝ Ռեհան, Ռեյհան, Ըռիհան, Ըռհան և այլ ձևերով։
Ակնարկում է այս անունը կրողի հաճելիությունը և ռեհանի պես անուշաբույր լինելու հանգամանքը։
Այժմ հազվագյուտ անձնանուն է։
2509
Այլ անուններ
Վասիլիսա
Վասիլիսա անվան բացատրությունը Վասիլիսա անունը եկել է ռուսերենից։ Василий անվան իգական ձևն է։
Զմրուխթ
Զմրուխթ անվան բացատրությունը Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:
Փառներսեհ
Փառներսեհ անվան բացատրությունը Փառներսեհ անունը առաջացել է հին պարսկերեն Nerseh անունից և հայերեն փառ(ք) բառից։ Այն նշանակում է փառավոր Ներսեհ։ Չի կարելի ամբողջ անունը պահլավերեն համա...
Եվգինե
Եվգինե անվան բացատրությունը Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։ Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», &laq...
Վշտուհի
Վշտուհի անվան բացատրությունը Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։