Բոգդան, Բողդան
Բոգդան, Բողդան անվան բացատրությունը
Բոգդան, Բողդան անունը առաջացել է ռուսերեն Богдан անունից։
Նշանակում է աստվածատուր։
Ստեղծվել է հունարեն Theodoros, Dorotheos անունների նմանությամբ։
Հնում ռուսները Բոգդան էին կոչում ծնողներից լքված երեխաներին, ընկեցիկներին։
Ուստի այս անունը մեկնում էին նաև որպես որբուկ կամ հոգեզավակ։
Զուտ ռուսական անուն է։
Սրանից ունենք Բոգդանյան ազգանունը։
1996
Այլ անուններ
Հույս
Հույս անվան բացատրությունը Հույս անունը առաջացել է հույս, յոյս բառից։ Այն գործածվում է որպես անուն։ Վերցված է մեր հույս բառից՝ ընտանիքի, օջախի հույսը՝ իմաստով։ Ըստ Չամչյանի, այս անո...
Շոթա
Շոթա անվան բացատրությունը Շոթա անունը նորամուտ անուն է։ Այն եկել է վրաց մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունից։
Բայանդուր
Բայանդուր անվան բացատրությունը Բայանդուր անունը պարսկերեն Bahadur` «կտրիճ» անունից է աղավաղվել և անցել ժողովրդին։ Գործածվում է մինչև օրս։
Մանուկ
Մանուկ անվան բացատրությունը Մանուկ անունը առաջացել է հայերեն մանուկ բառից։ Իբրև անձնանուն հանդիպում է VIII դարից։ Այժմ բավական տարածված անուն է։ Սրանից է Մանուկյան ազգանունը։
Էլեն
էլեն անվան բացատրությունը Էլեն անունը ռուսերեն Елена անվան փաղաքշական ձևերից է, օգտագործվում է որպես ինքնուրույն անուն։ Այս ձևը առավել տարածված է Ֆրանսիայում։