Եվգինե
Եվգինե անվան բացատրությունը
Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։
Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», «բարի» և genos «ծնունդ» բառերից։
Հայերի մեջ Եվգինե անունը գործածական է տակավին XIV դարից։
Այժմ ունենք այս անվան նաև արական Եվգենի ձևը, որ ռուսերենից է գալիս։
Իսկ փաղաքշական Ժենյա ձևը հայերենում գործածվում է իբրև ինքնուրույն անուն։
3489
Այլ անուններ
Աղաջան
Աղաջան անվան նշանակությունը Աղաջան անունը կազմված է պարսկերեն aga «տեր» և jan «հոգի» բառերից: Կովկասահայերի մեջ բավական տարածված անուն է, որ այժմ էլ գործածական է...
Իրինա
Իրինա անվան բացատրությունը Իրինա անունը ռուսական Ирина անունն է։ Եկել է XX դարից և այժմ էլ գործածական է մեզանում։ Ծագել է հունարեն eirene բառից, նշանակում է խաղաղարար, խաղաղակյաց։ Հ...
Աթանաս
Աթանաս անվան նշանակությունը Աթանաս անունը հունարեն Athanasios, լատիներեն Athanasius, ռուսերեն Афинасий անունն է, որ նշանակում է «անմահ»։ Կազմված է a ժխտական ածանցով և thanat...
Փիրուզ, Փերուզ
Փիրուզ, Փերուզ անվան բացատրությունը Փիրուզ, Փերուզ անունը առաջացել է պարսկերեն Piruza անունից։ Այն արաբերեն firuza «երկնագույն անգին քար» բառն է։ Իբրև իգական անձնանուն...
Ընձանուշ
Ընձանուշ անվան բացատրությունը Ընձանուշ անունը հայերեն Ընձակ անվան իգականն է՝ անուշ մասնիկով, ինչպես Հայկանուշ, Պերճանուշ անունները։ Տարածված էր մինչև անցյալ դարի վերջերը...