Հմայակ
Հմայակ անվան բացատրությունը
Հմայակ անունը առաջացել է հմայք բառից։
Այստեղից ունենք հմայիչ ածականը և հմայել բայը։
Առձեռն բառարանը բացատրում է իբրև հմուտ կամ տեղյակ։
Հյուբշմանը կապում է պահլավերեն humak և զենդերեն humaya բառերի հետ և մեկնում իբրև goharsam` լսող (Arm. Gram-47)։
Հայերեն անուն է և նշանակում է հմայիչ աչքերով (հմայ+ակ)։
Ինչպիսին են Խաժակ, Ցոլակ, Սևակ և այլն։
Սրա փաղաքշական ձևերն են՝ Համիկ, Համակ, Համո։
Այժմ էլ տարածված անուն է։
3384
Այլ անուններ
Արշանուշ
Արշանուշ անվան բացատրությունը Արշանուշ անունը Արշականուշի ավելի կարճ ձևն է (առանց ակ-ի): Ստեղծվել է անցյալ դարում: Այժմ նույնպես գործածական է։
Ձոնիկ
Ձոնիկ անվան բացատրությունը Ձոնիկ անունը առաջացել է հայերեն ձոն՝ նվեր բառից։ Այժմ բավական տարածված անուն է։
Փայլակ
Փայլակ անվան բացատրությունը Փայլակ անունը առաջացել է հայերեն փայլակ բառից՝ կայծակի փայլատակումը։ Դեռևս անցյալ դարից գործածվում է մեզ մոտ իբրև անուն։ Այժմ էլ տարածված անուն...
Սիրուն
Սիրուն անվան բացատրությունը Սիրուն անունը առաջացել է հայերեն սիրուն բառից։ Գործածվում է Գեղեցիկ անվան նման։ Վերջինիս համազոր անձնանուն է։
Տաթևիկ
Տաթևիկ անվան բացատրությունը Տաթևիկ անունը ստեղծվել է Տաթև վանքի անունից։ Հնում գործածական չի եղել որպես անձնանուն, այժմ շատ տարածված է։