Ելենա
Ելենա անվան բացատրությունը
Ելենա անունը առաջացել է ռուսերեն Елена անունից, որ հունական փոխառություն է։ Հուներեն helos, helenos բառից, նշանակում է «արևային», «պայծառ»։
Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինէ, սակայն վերջերս մուտք է գործել և Ելենա անունը։
Փաղաքշական ձևերն են՝ Լենա, Էլեն (ֆրանսիական ձևով), որը հաճախ օգտագործվում է որպես ինքնուրույն անուն։

14507
Այլ անուններ
Ճուտիկ
Ճուտիկ անվան բացատրությունը Ճուտիկ անունը առաջացել է հայերեն ճուտ՝ թռչնի ձագ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է ձագուկ։ Իբրև անձնանուն սակավ է հանդիպում։
Հայկարամ
Հայկարամ անվան բացատրությունը Հայկարամ անունը առաջացել է հայկական Հայկ և Արամ անունների զուգակցումից։ Իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է նաև այսօր։ Կա նույնիսկ Հայկարամյան անզգաո...
Մելիք
Մելիք անվան բացատրությունը Մելիք անունը առաջացել է արաբերեն melik բառից։ Նշանակում է արքա, թագավոր։ Եկել է միջնադարից և մինչև օրս գործածական է հայերի մեջ։ Կրճատ ձևն է Մելո։ Սրանից...
Նվեր, Նուէր
Նվեր կամ Նուէր անվան բացատրությունը Նվեր կամ Նուէր առաջացել է հայերեն նվեր բառից։ Ծագումով պահլավերեն է և նշանակում է «ընծա»։ Իբրև անձնանուն գործածական է թե՛ արա...
Աբգար
Աբգար անվան բացատրությունը Աբգար ըստ Մ․Խորենացու «Հայոց պատմության», համարվում է հայկական բառ և մեկնվում իբրև «ավագ այր»։ Հետագայում իբրև ասորիները և հույն...