Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
6325
Այլ անուններ
Ղումաշ
Ղումաշ անվան բացատրությունը Ղումաշ անունը առաջացել է արաբերեն qumas բառից, որ նշանակում է «թանկագին կերպաս»։ Իմաստի շնորհիվ շատ տարածղած էր անցած դարում։ Այ...
Վախթանգ
Վախթանգ անվան բացատրությունը Վախթանգ անունը պարսկական անուն է։ Հայերի մեջ երևում է VIII դարից մինչև օրս։ Շատ տարածված է նաև Վրաստանում,։ Սակայն պարսիկներն այլևս չեն գործածում, ուստի...
Թագոսկի
Թագոսկի անվան բացատրությունը Թագոսկի անունը առաջացել է հայերեն թագ և ոսկի բառերից, իբրև «գլխին ոսկի թագ ունեցող»։ Գործածական անուն էր միջին դարերում։ Անցյալ դարի վերջերից հե...
Լենա
Լենա անվան բացատրությունը Լենա անունը առաջացել է ռուսերեն Елена անունից, որ համապատասխանում է մեր Հեղինեին։ Ելենա անունը հունական փոխառություն է, առաջացել է helos, helenos բառ...
Ռիտա
Ռիտա անվան բացատրությունը Ռիտա անունը առաջացել է լատիներեն Margarita անվան փաղաքշական ձևից։ Այն գործածական է նաև գերմանացիների, ռուսների մեջ։ Հայերը շատ վաղուց էին գործածում Մարգարիտ...