Սիմա
Սիմա անվան բացատրությունը
Սիմա անունը առաջացել է արաբերեն sima բառից, որ նշանակում է դեմք, երես։
Հայերի մեջ գործածական է եղել XV դարից։
Հետագայում հետզհետե մոռացվել է։
Այսօր ևս հաճախ ենք հանդիպում Սիմա անունը կրողների, սակայն այս նոր Սիման ծագում է ռուսերեն Серафима անունից։
Այն ստուգաբանվում է իբրև բոցեղեն, այրող՝ եբրայերեն saraf։
Սերաֆիմա անունը մեզ մոտ գործածական չէ։
2898
Այլ անուններ
Կնյազ
Կնյազ անվան բացատրությունը Կնյազ անունը առաջացել է ռուսերեն князь՝ իշխան բառից։ Անցյալ դարում բավական տարածված անուն էր Կովկասում։ Այժմ հանդիպում ենք հազվադեպ։ Ունենք Կնյազյան ազգան...
Մեծատուր
Մեծատուր անվան բացատրությունը Մեծատուր անունը առաջացել է հայերեն մեծ և տուր բառերից՝ ա հոդակապով։ Նման է Աստվածատուր, Տիրատուր անուններին։ Հանդիպում ենք XIII դարից։ Վերջին ժամանակնե...
Եփրանոս
Եփրանոս անվան բացատրությունը Եփրանոս անունը առաջացել է հունական Euphronios անունից։ Նշանակում է ուրախ, զվարթ։ Փաղաքշական ձևերն են՝ Եփրիկ, Էփրիկ։ Ունենք նաև Եփրանոսյան, Էփր...
Ժոզեֆինա
Ժոզեֆինա անվան բացատրությունը Ժոզեֆինա անունը ֆրանսերեն Ժեզեֆ (Հովսեփ) անվան իգականն է, որը վերջերս տարածվել է նաև մեզ մոտ։ Եկել է հիմնականում գեղարվեստական գրականությունից։
Արուս
Արուս անվան բացատրությունը Արուս անունը հայերեն Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն: