Կալիպսե, Կալիպսո անվան բացատրությունը

 

Կալիպսե, Կալիպսո անունը ծագել է հին հունական դիցաբանությունից։

Կալիպսոն այն դիցուհին էր, որ յոթ տարի իր մոտ գերի պահեց հայրենիք վերադարձող Ոդիսևսին։

Հնում այս անունը հայերի մեջ չի եղել։

Եկել է անցյալ դարում՝ գեղարվեստական գրականության միջոցով՝ Ֆենելոնի «Արկածք Տելեմաքա»վեպից։

Հանդիպում է նաև Կալեպսի, Կալեփ ձևերով։



4876

Այլ անուններ

Օհան

Օհան անվան բացատրությունը   Օհան անունը Հովհաննես կամ Հովհան (Յովհան) անվան կրճատ ձևն է։ Այն տարածված է իբրև անկախ անուն։  Սրանից ունենք Օհանյան ազգանունը։ 

Նարտուհի

Նարտուհի անվան բացատրությունը   Նարտուհի անունը առաջացել է նարդոս ծաղկի անունից։  Արական ձևեն է՝ Նարդոս։

Տատիկ

Տատիկ անվան բացատրությունը   Տատիկ անունը առաջացել է հայերեն տատ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Գործածական էր անցյալ դարում։ Այժմ քիչ ենք հանդիպում։

Շանթ

Շանթ անվան բացատրությունը   Շանթ անունը առաջացել է հայերեն Շանթ բառից։ Նորամուտ անուն է և հանդիպում ենք XX դարում։ Բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Սեղբոսյանի գրական մականունն է, որ անձնանուն է դա...

Մադաթ

Մադաթ անվան բացատրությունը   Մադաթ անունը նման է եբրայերեն matath գոյականին։ Նշանակում է պարգև։ Այս անունը սակայն արաբերեն madad բառից է ծագում և ստուգաբանվում է օգնություն։ Սրանից է...

Վերջինները բլոգից