Սարգյուլ անվան բացատրությունը

 

Սարգյուլ անունը առաջացել է պարսկերեն sar`գլուխ և gul`վարդ բառերից։

Նշանակում է վարդերի գլուխ, գլխավորը։

Սակայն թուրքերենի միջոցով տարածված Սարիգյուլ անունը, որ կազմված է թուրքերեն sari՝ դեղին բառից, ստուգաբանվում է իբրև դեղին վարդ։

Հավանական է, որ Սարգյուլ անունը հենց այս Սարիգյուլ անվան սղված ձևն է։

Այն հայերի մեջ հնում գործածական չի եղել, երևում է վերջին դարերում։

Այժմ հազվագյուտ անձնանուն է։

1734

Այլ անուններ

Ավագ

Ավագ անվան բացատրությունը   Ավագ անունը առաջացել է հայերեն ավագ բառից, որ նշանակում է «մեծ», «տարեց» (նաև աստիճանով, բարձր)։ Իբրև անձնանուն այժմ էլ...

Փեփել

Փեփել անվան բացատրությունը   Փեփել անունը առաջացել է Եփեմիա կամ Փեփրոնե անունների փաղաքշական ձևերից։ Իբրև անձնանուն գործածական էր Թիֆլիսում։ Այժմ քիչ հանդիպող անուն է։

Նոյեմզար

Նոյեմզար անվան բացատրությունը   Նոյեմզար անունը առասպելական Նոյի կնոջ անունն է։ Հայերի մեջ այս անունը գործածական է XVII դարից միայն։

Վալերի

Վալերի անվան բացատրությունը   Վալերի անունը առաջացել է ռուսերեն Валерий անունից։ Հայերի մեջ տարածվել է ի պատիվ ռուս ականավոր բանաստեղծ, գիտնական, հայ մշակույթի բարեկամ Վալերի Բրյուսովի։...

Տաթևիկ

Տաթևիկ անվան բացատրությունը   Տաթևիկ անունը ստեղծվել է Տաթև վանքի անունից։ Հնում գործածական չի եղել որպես անձնանուն, այժմ շատ տարածված է։ 

Վերջինները բլոգից