Ռուզան անվան բացատրությունը

 

Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։

Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։

Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը  հավանություն է տալիս այս կարծիքին։

Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:

Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։

Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։

12658

Այլ անուններ

Սադաթ

Սադաթ անվան բացատրությունը   Սադաթ անունը առաջացել է արաբերեն saadat բառից։ Այն նշանակում է երջանկություն։ Հայերի մեջ այս անունը հիշատակված է XV դարից։ Այժմ հազվադեպ է գործածվում։ Սա...

Զարեհ

Զարեհ անվան բացատրությունը   Զարեհ անունը եկել է պարսկական Zarah անունից։ Եկել է գրականության միջոցով՝ Ֆիրդուսու «Շահնամեից»։ Հայերի մեջ բավական տարածված անուն է։ Կա նաև...

Իսմայել, Իսմայիլ

Իսմայել, Իսմայիլ անվան բացատրությունը   Իսմայել, Իսմայիլ անունը եբրայերեն Ismael անունն է։ Այն եկել է Աստվածաշնչից։ Նշանակում է ունկնդրություն աստծո, բառացի՝ աստված լսեց։ Ու...

Սիրուն

Սիրուն անվան բացատրությունը   Սիրուն անունը առաջացել է հայերեն սիրուն բառից։ Գործածվում է Գեղեցիկ անվան նման։ Վերջինիս համազոր անձնանուն է։

Դերենիկ

Դերենիկ անվան բացատրությունը   Դերենիկ անունը հայերեն դերեն բառն է, նշանակում է «վանքի սան», «որդի վանաց»։ Հայերի մեջ բավական տարածված անուն է։ Փաղաքշական ձևն է Դ...

Վերջինները բլոգից