Աշխեն
Աշխեն անվան բացատրությունը
Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։
Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:
Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:
Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:
Հնագույն անուններից է:
Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:
Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:
Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:
8034
Այլ անուններ
Մեհրաբ
Մեհրաբ անվան բացատրությունը Մեհրաբ անունը առաջացել է պարսկերեն Mehrab անունից։ Ֆարսերեն արտասանվում է mehrab։ Կազմված է mihr և ab՝ ջուր բառերից։ Նշանակում է արեգնափայլ, բառացի՝ Միհր ա...
Անահիտ
Անահիտ անվան նշանակությունը Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։ Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։ ...
Լազար
Լազար անվան բացատրությունը Լազար անունը առաջացել է հունական Lazaros անունից։ Այն հայերենում հնչյունափոխվելով (Լ>Ղ) դարձել է Ղազար կամ Ղազարոս։ Ռուսաստանի, Լեհաստանի հայերի մո...
Մուրադ
Մուրադ անվան նշանակությունը Մուրադ անունը առաջացել է արաբերեն Murad անունից։ Այն նշանակում է իղձ, փափագ։ Այս անունը հույժ տարածված է եղել միջին դարերում՝ արաբական տիրապետության ժա...
Սվետլանա
Սվետլանա անվան բացատրությունը Սվետլանա անունը ռուսերեն Светлана անունն է, որ կազմված է ռուսական հնագույն անունների ձևով светла+она։ Նշանակում է լուսավոր, մաքուր, պայծառ։ Այժմ հայերի մե...