Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը
Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»:
Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել «հաճելի», «քաղցր» նշանակությունը:
Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:
Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս՝ Հայկանուշ, Վարդանուշ, Ծաղկանուշ, Հրանուշ, Վեհանուշ, Գեղանուշ, Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ և այլն:
Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:
13831
Այլ անուններ
Սեդրաք, Սեդրակ
Սեդրաք, Սեդրակ անվան բացատրությունը Սեդրաք, Սեդրակ անունը առաջացել է եբրայերեն Sedrak անվան հունարեն արտահայտությունից։ ՀԲ մեկնաբանում է իբրև ստինք փափուկ կամ ասորերեն՝ առաքումն քո։ Գ...
Մանե
Մանե անվան բացատրությունը Մանե անունը առաջացել է Մանյա անվան հնչյունափոխված ձևից (ՅԱ>Ե, ինչպես մատյան>մատենադարան): Մանե անունը հիմնականում տարածված է Թբիլիսիի հայերի մեջ: Այժմ բ...
Տաճատուհի
Տաճատուհի անվան բացատրությունը Տաճատուհի անունը ծագել է Տաճատ անձնանունից՝ ուհի ածանցով։ Հայերի մեջ գործածական հնագույն անուններից է։ Հիշատակվում է Մ. Խորենացու «Պատմության»...
Ֆելիքս
Ֆելիքս անվան բացատրությունը Ֆելիքս անունը առաջացել է լատիներեն felix բառից, որ նշանակում է «երջանիկ»։ Եվրոպայում տարածված անուն է․ մեզ մոտ եկել է ռուսերենի միջոցով․ հատկապես գործ...
Ջանլիկ
Ջանլիկ անվան բացատրությունը Ջանլիկ անունը նորահայտ և հազվագյուտ անուն է։ Հանդիպում ենք զագսի մատյաններում։ Եթե Ջանիկ անունը չէ՝ Լ-ով, ապա պետք է համարել թուրքերեն ջանլու, ջանլի բա...