Վարդ անվան բացատրությունը

 

Վարդ անունը առաջացել է ըստ Հյուբշմանի և Աճառյանի՝ զենդերեն varedat բառից։

Նշանակում է փառքը ավելացած։

Կապ չունի հայերեն վարդ ծաղկանվան հետ (ԱՃ. ՀԱԲ-68)։

Սակայն այս Վարդ անունը եկել է նաև պահլավերեն varta, արաբերեն vard բառից՝ հենց վարդ նշանակությամբ։

Այսօր էլ գործածական է որպես արական և իգական անձնանուն։

Սրանից ունենք Վարդյան, Վարդունի ազգանոնները։

5068

Այլ անուններ

Հրայր

Հրայր անվան բացատրությունը   Հրայր անունը առաջացել է հայերեն հուր՝ կրակ և այր՝ մարդ բառերից։ Նշանակում է կրակե մարդ։ Այծմ էլ գործածական անուն է։ 

Հենրիետա, Հենրիետտա

Հենրիետա, Հենրիետտա անվան բացատրությունը   Հենրիետա, Հենրիետտա անունը նորամուտ եվրոպական անուն է։ Եկել է գրականության և արվեստի միջոցով։ Տարածված Հենրի, Հենրիկ անունների իգական ձևն է։

Գառնիկ

Գառնիկ անվան բացատրությունը   Գառնիկ անունը առաջացել է հայերեն գառն բառի փաղաքշական ձևից՝ գառն+իկ։ Տարածված է անհիշելի ժամանակներից իբրև արական անձնանուն՝ համեստ, հեզ, խոնարհ իմաստով։ Սր...

Նիազ

Նիազ անվան բացատրությունը   Նիազ անունը առաջացել է պարսկերեն Niyaz անունից, որ նշանակում է «աղերսանք», «աղաչանք»։ Հայերի մեջ գործածական է եղել տակավ...

Աղվան

Աղվան անվան բացատրությունը   Աղվան անունը նոր անուն է հայերի մեջ, տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) «Աղվանի և Օսանի հեքիաթը» հայտնի գ...

Վերջինները բլոգից