Վահրամ
Վահրամ անվան բացատրությունը
Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։
Այն գարուն է նշանակում։
Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։
Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի բացատրությանը՝ Վահրամ, որն անձրև է նշանակում։
Համեմատում է պահլավերեն varan, պարսկերեն baran բառի հետ։
Հավանական է գտնում անձրև նշանակությունը։
Կասկած չկա, որ Վահրամ անունը կապված է պահլավերեն Varhran աստծո հետ, որը Հրատ մոլորակն է։
Հայերի մեջ տարածված անուն է։
Սրանից են Վահրամյան ազգանունը և Վահրամաբերդ տեղանունը Շիրակում։
5964
Այլ անուններ
Բադիկ
Բադիկ անվան բացատրությունը Բադիկ անունը առաջացել է հայերեն բադ թռչունի անունից իկ փաղաքշական ածանցով։ Հազվագյուտ անուն է։ Սրանից մնացել է Բադիկյան ազգանունը։
Հրանուշ
Հրանուշ անվան բացատրությունը Հրանուշ անունը առաջացել հայերեն հուր բառից՝ անուշ ածանցով։ Հայերեն անուն է, որը երևում է XIX դարից և շատ տարածված էր ժողովրդի մեջ։ Այժմ հիմնականում հանդիպում են...
Փառներսեհ
Փառներսեհ անվան բացատրությունը Փառներսեհ անունը առաջացել է հին պարսկերեն Nerseh անունից և հայերեն փառ(ք) բառից։ Այն նշանակում է փառավոր Ներսեհ։ Չի կարելի ամբողջ անունը պահլավերեն համա...
Զարե
Զարե անվան բացատրությունը Զարե անունը առաջացել է պարսկերեն zar «ոսկի» բառից։ Տարածված իգական անուն է եզիդ քրդերի մեջ։ Հայերի մեջ այս անունը տարածվեց քսանական թվականներին՝...
Սաթիկ
Սաթիկ անվան բացատրությունը Սաթիկ անունը առաջացել է հայկական սաթ բառից՝ իկ ածանցով։ Միանգամյան ինքնուրույն անուն է և շատ տարածված է հայերի մեջ։