Տիրատուր
Տիրատուր անվան բացատրությունը
Տիրատուր անունը հայերեն առաջացել է տեր (տէր) և տուր բառերից։
Նշանակում է «տիրոջ տված», «աստվածատուր»։
Այժմ հազվագյուտ անուն է։
Փաղաքշական ձևն է Տիրո, որից էլ առաջացել է Տիրոյան ազգանունը։
Համարժեք է Աստվածատուր անվնանը։
Ունենք Տիրատուրյան ազգանունը։
2277
Այլ անուններ
Պարզանուշ
Պարզանուշ անվան բացատրությունը Պարզանուշ անունը առաջացել է հայերեն պարզ և անուշ բառերից՝ Պերճանուշ, Հրանուշ անունների նման։ Նորաստեղծ հազվագյուտ անուն է։ Երևում է XIX դարում։
Արբակ
Արբակ անվան բացատրությունը Արբակ անունը այժմ հազվագյուտ անունն է։ Հին աղբյուրներում չենք հանդիպում, վերցրել են Րաֆֆու «Սամվել» վերից (հերոսի դայակը՝ Արբակ ծերունին)։ Ծագումով հր...
Վարուժան
Վարուժան անվան բացատրությունը Վարուժան անունը առաջացել է հայերեն վարուժան կամ վարուժանակ բառից։ Այն նշանակում է արու թռչուն։ Այժմ էլ տարածված անուն է։
Եփրանոս
Եփրանոս անվան բացատրությունը Եփրանոս անունը առաջացել է հունական Euphronios անունից։ Նշանակում է ուրախ, զվարթ։ Փաղաքշական ձևերն են՝ Եփրիկ, Էփրիկ։ Ունենք նաև Եփրանոսյան, Էփր...
Սերիկ
Սերիկ անվան բացատրությունը Սերիկ անունը առաջացել է հայերեն սեր՝ սէր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նորաստեղծ անուն է։ Այժմ բավական հաճախ ենք հանդիպում։