Կիրակոս
Կիրակոս անվան բացատրությունը
Կիրակոս անունը ծագել է հունարեն Kuriakos անունից, որ նշանակում է տերունական։
Ավելի հին տառադարձություն է Կյուրակոս՝ Կիւրակոս, բայց տեղի է ունեցել հնչյունափոխություն՝ իւ>ի։
Ինչպիսին են Կիւրակէ-կիրակի, որ Կիրակոս բառի իգականն է։
Այժմ էլ տարածված անուն է։
Կրճատ ձևերն են՝ Կակոս, Կիկոս։
Ունենք Կիրակոսյան, Կակոսյան ազգանունները։
3715
Այլ անուններ
Լիզա
Լիզա անվան բացատրությունը Լիզա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անվան փաղաքշական ձևից։ Այն եբրայական ծագում ունի։ Այժմ բավական տարածված անուն է։
Տալիթա, Թալիթա
Տալիթա կամ Թալիթա անվան բացատրությունը Տալիթա անունը առաջացել է հունարեն talitha բառից, որը գալիս է Ավետարանից, ծագում է ասորերեն talitha բառից և նշանակում է «աղջիկ»։ Հ...
Ալիշան
Ալիշան անվան բացատրությունը Ալիշան անունը հազվադեպ գործածվող անուն է (ԶԱ-1869-1935)։ Ոնի արաբական ծագում, նշանակում է «մեծահարգո» կամ «պատվարժան»:
Հայկազատ
Հայկազատ անվան բացատրությունը Հայկազատ անունը առաջացել է Հայկ և Ազատ անձնանունների զուգակցումից՝ ինչպես Հայկարամ անունը։ Այժմ հազվագյուտ անուն է։
Եզր
Եզր անվան բացատրությունը Եզր անունը առաջացել է հայերեն եզր բառից։ Նշանակում է ափ, սահման։ Գործածական անուն է եղել հնում։ Հետագայում մոռացվել է։