Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը
Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։
Հանդիպում ենք անցյալ դարից միայն։
Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։
Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։
Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։
Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։
Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։
Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։
Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։
2613
Այլ անուններ
Փավստոս, Փաւստոս
Փավստոս, Փաւստոս անվան բացատրությունը Փավստոս, Փաւստոս անունը առաջացել է հունարեն Faustos, լատիներեն Faustus, Fausta անունից։ Ծագել է լատիներեն faustus բառից։ Այն նշանակում է եր...
Նազեր
Նազեր անվան բացատրությունը Նազեր անունը հայերեն նազ բառի հոգնակի ձևից։ Նշանակում է «շատ նազ անող»։ Տարածված է մեծ մասամբ գյուղական վայրերում։
Փեփել
Փեփել անվան բացատրությունը Փեփել անունը առաջացել է Եփեմիա կամ Փեփրոնե անունների փաղաքշական ձևերից։ Իբրև անձնանուն գործածական էր Թիֆլիսում։ Այժմ քիչ հանդիպող անուն է։
Բադիկ
Բադիկ անվան բացատրությունը Բադիկ անունը առաջացել է հայերեն բադ թռչունի անունից իկ փաղաքշական ածանցով։ Հազվագյուտ անուն է։ Սրանից մնացել է Բադիկյան ազգանունը։
Չնաշխարհիկ
Չնաշխարհիկ անվան բացատրությունը Չնաշխարհիկ անունը առաջացել է չնաշխարհիկ բառից։ Նշանակում է «աշխարհում նմանը չունեցող», «չճարվող», «աննման»...