Սեյրան անվան բացատրությունը

 

Սեյրան անունը առաջացել է թուրքերեն seyir՝ նայել, զննել, տեսնել բառերից։

Նշանակում է զվարճավայր, զբոսատեղի, հանդես։

Որպես անձնանուն հնում եղել է միայն արևմտահայերի և ղարաբաղցիների մոտ։

Սակայն քսանական թվականներից գործածական դարձավ Հայկինոյի անդրանիկ նկարի՝ «Նամուսի» ազդեցությամբ, որի նյութը վերցրած է Շիրվանզադեի համանուն վեպից։

Այժմ տարածված անուն է։

Սրանից ունենք և Սեյրանյան ազգանունը։

7375

Այլ անուններ

Զեյթուն

Զեյթուն անվան բացատրությունը   Զեյթուն անունը առաջացել է արաբերեն zeytun բառից։ Թարգմանաբար նշանակում է ձիթապտուղ։ Իբրև անձնանուն գործածվող Զեյթուն բառը գալիս է Արևմտյան Հայաստանի համանուն գա...

Յախշիբեկ

Յախշիբեկ անվան նշանակությունը   Յախշիբեկ անունը առաջացել է թուրքերեն yaxsi՝ լավ բառից և bek՝ բեկ տիտղոսանունից։ Նշանակում է լավ իշխան։ Ըստ երևույթին այս անունը միայն գյուղական վայրերում...

Զավեն, Զաւէն

Զավեն, Զաւէն անվան բացատրությունը   Զավեն, Զաւէն անունը ծագել է պարսկական Zaw անունից և en փաղաքշական ածանցից՝ ինչպես Գուրգեն։ Նշանակում է աջակցող, օգնող։ Սրա փաղաքշականն է Զավիկ։...

Ժաննա

Ժաննա անվան բացատրությունը   Ժաննա անունը ֆրանսերեն Zann անունն է, որը տարածված է նաև ռուսների մեջ։ Համապատասխանում է Օհաննա, Յովհաննա անվանը։ Եկել է գրականության միջոցով։ 

Ջահան

Ջահան անվան բացատրությունը   Ջահան անունը առաջացել է պարսկերեն Jihan բառից։ Այն նշանակում է աշխարհ։ Մի այլ ձևն է Ջահանգիր անվան, որ ստուգաբանվում է աշխարհակալ։ Հիշատակված է XV դարից։ Ա...

Վերջինները բլոգից