Աստղիկ անվան բացատրությունը

 

Աստղիկ անունը առաջացել հայերեն աստղ բառից իկ փաղաքշական ածանցով:

Հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին՝  Վեներան:

Հայոց աստվածուհի Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե և ասորական Kaukabhthã աստվածուհիներին, որ բառացի նշանակում է «աստղ-իկ»։

Որոշ աղբյուրներում նշվում է, որ Հայկ նահապետի դստեր անունը եղել է Աստղիկ։

Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

8336

Այլ անուններ

Վաղարշակ

Վաղարշակ անվան բացատրությունը   Վաղարշակը անունը առաջացել է Վաղարշ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այն վաղուց գործածական է հայերի մեջ։ Ոմանք մեկնաբանում են իբրև ուժեղ Արշա...

Վրթանես

Վրթանես անվան բացատրությունը   Վրթանես անունը հնագույն անուններից մեկն է, որ հայերի մեջ տարածվել է IV դարից։ Այժմ սակավ գործածական անուն է։ Կա Վրթանեսյան ազգանունը։

Ռեմելյա

Ռեմելյա անվան բացատրությունը   Ռեմելյա անունը ստեղծվել է մեր դարի քսանական թվականներին։ Կազմված է ռուսերեն  революция բառի առաջին վանկից և Մարքս, Էնգելս, Լենին անունների սկզբնատառերի...

Նարինե

Նարինե անվան բացատրությունը   Նարինե անունը նորահնար անուն է, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ։ Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե,...

Մեծիկ

Մեծիկ անվան բացատրությունը   Մեծիկ անունը առաջացել է հայերեն մեծ ածականից և իկ փաղաքշական ածանցից։ Հազվագյուր անձնանուն է։

Վերջինները բլոգից