Պարոն
Պարոն անվան բացատրությունը
Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։
Այն եվրոպական փոխառություն է՝ baron։
Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։
Կա նաև սրա փաղաքշականը՝ Պարոնիկ։
Այժմ գրեթե մոռացված անուն է և մնացել է Պարոնյան ազգանունը։
Հայերը պարոն բառից կազմել են բազմաթիվ բարդ անուններ։
Տարածված էին անցյալ դարերում Պարոնվարդ, Պարոնշահ ինչպես և հակառակ դասավորությամբ՝ Շահպարոն, Վարդպարոն, Պարոնաղա, Պարոնբեգ, Պարոնբաբա և այլ անուններ։
Սրանցից ոչ մեկը ներկայումս գործածական չէ։
Մնացել են միայն Լուսպարոնյան, Շահպարոնյան ազգանունները։
2021
Այլ անուններ
Ղալամ
Ղալամ անվան բացատրությունը Ղալամ անունը առաջացել է արաբական qalam բառից, որը նշանակում է «գրիչ»։ Իբրև անուն շատ տարածված էր վերջին դարերում։ Այսօր էլ հանդիպում ենք...
Շնորհիկ
Շնորհիկ անվան բացատրությունը Շնորհիկ անունը առաջացել է հայերեն շնորհ բառից։ Նորաստեղծ անուն է։ Նշանակում է «շնորհունակ», «շնորհալի»։
Ղուրբաթ
Ղուրբաթ անվան բացատրությունը Ղուրբաթ անունը առաջացել է արաբերեն gurbat բառից։ Նշանակում է պանդխտություն։ Տարածված անուն է սփյուռքահայության մեջ։ Կա նաև Ղուրբաթյան ազգանունը։
Խանփերի
Խանփերի անվան բացատրությունը Խանփերի անունը առաջացել է պարսկերեն khan՝ իշխան և pari՝ հավերժահարս բառերից։ Նշանակում է խանի գեղեցկուհին, խանի փերին։ Այս անունը տարածված էր անցյալ դարու...
Մարիցա
Մարիցա անվան բացատրությունը Մարիցա անունը առաջացել է լատիներեն mare «ծով» բառից: Իբրև անձնանուն տարածվել է գրականության և արվեստի ազդեցությամբ: Այժմ էլ գործածական է:...