Գրիգոր
Գրիգոր անվան բացատրությունը
Գրիգոր անունը առաջացել է հունարեն Grigorios, լատիներեն Grigorius անունից։
Նշանակում է «զգոն», «արթուն», «հսկող»։
Այս անունը տարածված է բոլոր քրիստոնեա ժողովուրդների մեջ։
Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիոս, Գրիգորիս, Գրիգորես, Գրիգոր ձևերով։
Վերջին ձևն ավելի տարածված է։ Սրանից էլ կազմված է շատ տարածված Գրիգորյան ազգանունը։
Փաղաքշական ձևերն են՝ Գոքոր, Գիրքոր, Գիքոր, Գիքո, Գոքոր, Գրիշ, Գրիգ և այլ։
Կա նաև Գիքոյան ազգանունը։
12212
Այլ անուններ
Հովակիմ
Հովակիմ անվան բացատրությունը Հովակիմ անունը առաջացել է եբրայերեն Yehoyaqim անունից։ Այն մեզ մոտ տարածվել է հունարենի միջոցով։ Եվրոպական շատ ժողովուրդների մեջ եկել է լատիներեն, գերմաներ...
Լենուշ
Լենուշ անվան բացատրությունը Լենուշ անունը նորաստեղծ անուն է։ Այն կազմված է Լենին անվան առաջին մասից և հայերեն ուշ մասնիկից՝ ինչպես Հայկուշ, Թագուշ և այլն։ Այժմ էլ գործածական անուն է։
Համեստ
Համեստ անվան բացատրությունը Համեստ անունը առաջացել է հայերեն համեստ ածականից։ Նշանակում է պարկեշտ, հեզ, խոհեմ։ Իբրև իգական անուն շատ տարածված է վերջին դարում։ Հետաքրքրական է, որ իգա...
Ժորես
Ժորես անվան բացատրությունը Ժորես անունը ֆրանսիացի հռչակավոր քաղաքական գործիչ, հռետոր Ժան Ժորեսի (Jaures 1859-1914) անունն է։ Այն քսան-երեսունական թվականներից անցել է նաև հայերին (ԶԱ-192...
Ալիխան
Ալիխան անվան նշանակությունը Ալիխան անունը առաջացել է արաբերեն Ali անունից և պարսկերեն xan բառից: Այժմ սակավ գործածական անուն է, բայց սրանից ունենք Ալիխանյան ազգանունը: