Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը

 

Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։

Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։

Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։

Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։

Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։

Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։

Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։

Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։

Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։

 

11096

Այլ անուններ

Սոկրատ

Սոկրատ անվան բացատրությունը   Սոկրատ անունը առաջացել է հունարեն Sokrates անունից։ Նշանակում է անխորտակելի զորություն՝ sos-անխորտակ, kratos-ուժ, զորություն։ Հույն նշանավոր փիլի...

Մարգո

Մարգո անվան բացատրությունը   Մարգո անունը  ֆրանսերեն Margot անունն է։ Վերջին դարում արագ տարածվեց մեր մեջ: Այս անունը եկել է գեղարվեստական գրականության միջոցով: Մարգո ա...

Նարտուհի

Նարտուհի անվան բացատրությունը   Նարտուհի անունը առաջացել է նարդոս ծաղկի անունից։  Արական ձևեն է՝ Նարդոս։

Արմինե

Արմինե անվան բացատրությունը   Արմինե անունը Արմեն անվան իգական ձևերից մեկն է, որ երևան է եկել վերջերս և տարածվում է: Կազմվել է այժմ շատ գործածական ինե վերջամասնիկով (ինչպես Կարինե, Զարինե...

Քաջիկ

Քաջիկ անվան բացատրությունը   Քաջիկ անունը առաջացել է հայերեն քաջ բառից՝ իկ փաղաքշական ածանցո։ Նշանակում է «քաջ պատանի»։ Իբրև անձնանուն գործածական է այժմ, հնում չի եղել։

Վերջինները բլոգից