Բարթուղիմեոս
Բարթուղիմեոս անվան բացատրությունը
Բարթուղիմեոս անունը եբրայերեն անուն է, որ ստուգաբանվում է իբրև «ջուր կշռողի որդի» կամ «Թոլոմեի որդի»։
Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeus (ֆրանսերեն Barthelemy, ռուսերեն Варфоломей):
Կրճատ կոչում են Բարթուղ, Բարթիկ։
Հանդիպում ենք նաև Բարդուղիմէոս ձևը, բայց բոլոր դեպքերում պետք է գրել թ-ով։
Այժմ էլ կենդանի անուն է։
1900
Այլ անուններ
Ավթանդիլ
Ավթանդիլ անվան բացատրությունը Ավթանդիլ անունը հայերի մոտ գործածական է XVII դարից: Ծագել է պարսկերեն avthab` «արև» բառից։ Այստեղից՝ Ավթանդիլյան ապգանունը:
Մեջլում
Մեջլում անվան բացատրությունը Մեջլում անունը առաջացել է արաբերեն Majnun անունից։ Այն նշանակում է խելահեղ։ Մեզանում տարածվել է արևելյան «Լեյլի և Մեջնուն» սիրավեպի ազդեցությա...
Գենադի
Գենադի անվան բացատրությունը Գենադի անունը առաջացել է ռուսերեն Геннадий անձնանունից։ Վերջերս բավական տարածված է։ Գալիս է հունարեն gennadas բառից։ Նշանակում է ազնվազարմ։
Ղարիբ
Ղարիբ անվան բացատրությունը Ղարիբ անունը առաջացել է արաբերեն garib բառից։ Նշանակում է պանդուխտ, օտարական, վտարանդի։ Շատ տարածված է Ղարիբյան ազգանունը։
Թարգյուլ
Թարգյուլ անվան բացատրությունը Թարգյուլ անունը առաջացել է պարսկերեն tar՝ թարմ, նոր և gul՝ վարդ բառերից՝ նորաբաց վարդ, թարմ վարդ իմաստով։ Շատ տարածված էր Շիրակի գյուղերում։ Այդ անունը այ...