Արա անվան բացատրությունը

 

Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:

Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:

Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:

Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):

Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):

Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:

Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (Արածանի – Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):

Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

5284

Այլ անուններ

Վիոլետա

Վիոլետա անվան բացատրությունը   Վիոլետա անունը առաջացել է լատիներեն viola՝ մանուշակ բառից։ Այն ակնարկում է անմեղություն, քնքշություն։ Հայերի մեջ գործածական է վերջին դարից։ Եկել է Ջ. ՎԵՐԴԻԻ &l...

Իրինա

Իրինա անվան բացատրությունը   Իրինա անունը ռուսական Ирина անունն է։ Եկել է XX դարից և այժմ էլ գործածական է մեզանում։ Ծագել է հունարեն eirene բառից, նշանակում է խաղաղարար, խաղաղակյաց։ Հ...

Բալասան

Բալասան անվան բացատրությունը   Բալասան անունը առաջացել է արաբերեն balasan ծաղկի անունից, որը հայերենում նույնպես գործածական է։  Բալասան բառը մեզ մոտ նշանակում է նաև «դեղ»...

Գյուլաբ

Գյուլաբ անվան բացատրությունը   Գյուլաբ անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և ab «ջուր» բառերից։ Նշանակում է «վարդաջուր»։ Ունի «անուշահոտ&raqu...

Զանգակ

Զանգակ անվան բացատրությունը   Զանգակ անունը առաջացել է պահլավերեն Zangak անունից, որի արմատն է zang`զանգ։ Իբրև անձնանուն այժմ գործածական չէ։ Սակայն մնացել են Զանգակյան, Զանգուկյան ազգանո...

Վերջինները բլոգից