Աբաս անվան բացատրությունը

 

Աբաս անունը առաջացել է արաբերեն Abbas անձնանունից, նշանակում է դաժան, ահեղ, կռվարար։

Հյուբշմանը կապում է ասորերեն awa (aba) բառի հետ, որ հայր է նշանակում։

Հունական ձևն է abas (Մար Աբաս Կատինա ասորի պատմագիրը, որից օգտվել է Մովսես Խորենացին)։ Այս անունը հայերի մեջ տարածվել է արաբական արշավանքների ժամանակ և կապ չունի ասորերեն aba բառի հետ։

Աբաս նաև առյուծ է նշանակում, որ շատ ազգեր գործածում են իբրև հատուկ անուն՝ Լեո, Լեվ, Ղևոնդ, Կորյուն, Ջիվանշիր և այլն։

Այս անունը այժմ էլ գործածական է։

3949

Այլ անուններ

Զանգակ

Զանգակ անվան բացատրությունը   Զանգակ անունը առաջացել է պահլավերեն Zangak անունից, որի արմատն է zang`զանգ։ Իբրև անձնանուն այժմ գործածական չէ։ Սակայն մնացել են Զանգակյան, Զանգուկյան ազգանո...

Աստղիկ

Աստղիկ անվան բացատրությունը   Աստղիկ անունը առաջացել հայերեն աստղ բառից իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին,...

Հասմիկ

Հասմիկ անվան նշանակությունը   Հասմիկ անունը առաջացել է հայկական հասմիկ ծաղիկի անունից։ Այն դարեր շարունակ գործածական է հայերի մեջ նաև որպես անձնանուն։   Ռուսաստանում տարածված է Ժասմի...

Մարմար

Մարմար անվան բացատրությունը   Մարմար անունը առաջացել է լատիներեն marmor բառից։ Նշանակում է «մարմարոնյա»: Հայերի մեջ իբրև անձնանուն երևում է XVIII դարից: Այժմ էլ...

Հովնան, Յովնան

Հովնան, Յովնան անվան բացատրությունը   Հովնան, Յովնան անունը առաջացել է եբրայերեն Joնա անունից։ Նշանակում է աղավնի։ Սրա ժողովրդական ձևերն են՝ Հունան, Հունո, Ունո, Ունան։ Ունենք նաև Հովն...

Վերջինները բլոգից