Արեգ
Արեգ անվան բացատրությունը
Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։
Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։
Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։
Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:
Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

19070
Այլ անուններ
Գադ
Գադ անվան բացատրությունը Գադ անունը առաջացել է եբրայերեն Gad անձնանունից, որ նշանակում է «երջանկություն», «բախտ»։ Տարածված անուն է եղել V-VI դարերում,...
Ծատուր
Ծատուր անվան բացատրությունը Ծատուր անունը հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը տարածված է որպես ինքնուրույն անձնանուն։ Ունենք նաև Ասատուր ձևը։ Այստեղից էլ Ծատուրյան ա...
Մեխակ
Մեխակ անվան բացատրությունը Մեխակ անունը առաջացել է հայերեն մեխակ ծաղկի անունից։ Բավական տարածված անուն է։ Կա նաև Մեխակյան ազգանունը։
Սանդուխտ
Սանդուխտ անվան բացատրությունը Սանդուխտ անունը առաջացել է պարսկերեն san և dukht՝ դուստր բառերից։ Ըստ Հյուբշմանի՝ Sanatruk անունից է san ձևը։ Նշանակում է Սանատրուկի դուստր։ Հայերի մեջ գ...
Գալուստ
Գալուստ անվան բացատրությունը Գալուստ անունը առաջացել է հայերեն գալուստ (գալ) բառից, որը նշանակում է «մոտ գալ», «մերձեկությունը»։ Այս անունը շատ վաղուց...