Անահիտ
Անահիտ անվան նշանակությունը
Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։
Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։
Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։
Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։
Այժմ տարածված անուն է։

28161
Այլ անուններ
Սեղբոս
Սեղբոս անվան բացատրությունը Սեղբոս անունը առաջացել է լատիներեն Silvester անունից։ Հունարենի ազդեցությամբ հայերը դարձրել են Սելբեստրոս (Լ>Ղ)։ Հետագայում կրճատվելով դարձել է Սեղբոս։...
Իդա
Իդա անվան բացատրությունը Իդա անունը առաջացել է ռուսերեն Ида անունից։ Վերջերս գործածական է նաև մեր մեջ։ Հունարեն eido բառից է և նշանակում է հեռատես, կանխատես, հետաքրքրասեր։ Հաճախ Իդա...
Լալազար
Լալազար անվան բացատրությունը Լալազար անունը առաջացել է պարսկերեն lalazar բառից։ Նշանակում է կակաչների պարտեզ, բառացի՝ ոսկե կակաչ։ Սրանից է Լալազարյան ազգանունը։
Շարմաղ
Շարմաղ անվան բացատրությունը Շարմաղ անունը առաջացել է հայերեն շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն՝ դեմքի և մաշկի։ Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում «շարմաղ աղջիկ&ra...
Միհրանուշ
Միհրանուշ անվան բացատրությունը Միհրանուշ անունը առաջացել է հայերեն Միհրան անունից, որը պարսից Mihr աստծու անունն է, և անուշ իգական ածանցից, ինչպես՝ Հայկանուշ, Պերճանուշ ան...