Աստղիկ անվան բացատրությունը

 

Աստղիկ անունը առաջացել հայերեն աստղ բառից իկ փաղաքշական ածանցով:

Հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին՝  Վեներան:

Հայոց աստվածուհի Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե և ասորական Kaukabhthã աստվածուհիներին, որ բառացի նշանակում է «աստղ-իկ»։

Որոշ աղբյուրներում նշվում է, որ Հայկ նահապետի դստեր անունը եղել է Աստղիկ։

Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

8243

Այլ անուններ

Օհան

Օհան անվան բացատրությունը   Օհան անունը Հովհաննես կամ Հովհան (Յովհան) անվան կրճատ ձևն է։ Այն տարածված է իբրև անկախ անուն։  Սրանից ունենք Օհանյան ազգանունը։ 

Ազիզգյուլ

Ազիզգյուլ անվան բացատրությունը   Ազիզգյուլ անունը առաջացել է արաբերեն aziz «ընտիր» և պարսկերեն gul «վարդ» բառերից: Նշանակում է «ընտիր վարդ»: Հնում շատ տարա...

Լորիկ

Լորիկ անվան բացատրությունը   Լորիկ անունը առաջացել է հայերեն լոր թռչունի անունից։ Այն որպես անձնանուն գործածկան է դեռևս XIII դարից։ Առավելապես իբրև իգական անուն է։

Զարիկ

Զարիկ անվան բացատրությունը   Զարիկ անունը Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ գործածվում է հաճախ իբրև ինքնուրույն անուն (տես Զարուհի)։

Վաղարշ

Վաղարշ անվան բացատրությունը   Վաղարշ անունը առաջացել է պահլավերեն Valakhs, արաբերեն՝ Balas, պարսկերեն Valas անվան ձևերից։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից ունենք Վաղա...

Վերջինները բլոգից