Ասպրամ
Ասպրամ անվան բացատրությունը
Ասպրամը պարսկական անուն է, սակայն չենք հանդիպում ոչ Հյուբշմանի «Arm. Grammatik» և ոչ էլ Յուստիի «Jranisches Namenbuch» գրքերում:
Ձևով նման է պարսկերեն asprahm-ին, այսինքն կազմված է պարսկերեն asp «ձի» և rahm «գութ» բառերից:
Ասպրամ նշանակում է «ձիու նկատմամբ գթառատ», «ձի խնամող», «ձիասեր» (ինչպես հունարեն Filippos «ձիասեր անունը»):
Այս անունը հնում հայերը չեն ունեցել։
Տարածվել է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի ազդեցությամբ:
Այժմ էլ կարող ենք հանդիպել այս անունը:
8928
Այլ անուններ
Շահում
Շահում անվան բացատրությունը Շահում անունը առաջացել է պարսկերեն sah՝ արքա բառից և թուրքերեն m ստացական հոդից։ Այն նշանակում է իմ շահը, իմ արքան՝ արքաս։ Սրանից ունենք Շահումյան ազգանունը։ &n...
Վիկտոր
Վիկտոր անվան բացատրությունը Վիկտոր անունը առաջացել է լատիներեն victor բառից։ Այն նշանակում է հաղթող։ Եկել է ռուսերենից (Виктор) և գործածական է։
Եվգինե
Եվգինե անվան բացատրությունը Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։ Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», &laq...
Գուշակ
Գուշակ անվան բացատրությունը Գուշակ անունը առաջացել է հայերեն գուշակել բայից՝ իբրև մարգարե։ Անցյալ դարում բավական տարածված անուն էր։ Այժմ հազվադեպ է հանդիպում։
Թեոդոս
Թեոդոս անվան բացատրությունը Թեոդոս անունը ծագել է հունական Тheodosios անունից։ Նշանակում է աստվածատուր։ Այժմ էլ գործածական է հայերի մեջ։