Արեգ անվան բացատրությունը

 

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։ 

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

Արեգ անվան բացատրությունը

18514

Այլ անուններ

Արտաշես

Արտաշես անվան բացատրությունը   Արտաշես անունը առաջացել է պահլավերեն Artasas անունից։ ՀԲ ստուգաբանում է իբրև լույս, եռանդ ուրախության կամ անեծք։ Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորներ...

Շահխաթուն

Շահխաթուն  անվան բացատրությունը   Շահխաթուն անունը առաջացել է պարսկերեն sah «արքա», «թագավոր» և khatun «տիկին» բառերից։ Նշանակում է «թագուհի...

Հրաչ

Հրաչ անվան բացատրությունը   Հրաչ անունը առաջացել է հայերեն հուր և աչ(ք) բառերից։ Նշաակում է «հրափայլ աչքերով»։ Սրա փաղաքշական ձևն է Հրաչիկ։ Կա նաև Հրաչյան ազգանունը։ Ուն...

Յասաբեկ

Յասաբեկ անվան նշանակությունը   Յասաբեկ անունը առաջացել է թուրքերեն Isabek անվան հնչյունափոխված ձևից։ Մեզ մոտ այսօր էլ կենդանի անուն է, մանավանդ՝ գյուղական վայրերում։ Կրճատ կոչում են Յասո...

Ասթինե, Ասթինէ

Ասթինե, Ասթինէ անվան բացատրությունը   Ասթինե, Ասթինէ անունը առաջացել եբրայերեն astin, հունարեն astine: Թարգմանաբար նշանակում է «քաղաքացի»: Հնագույն անուններից է, պատմության մ...

Վերջինները բլոգից